Բջնի բերդ

Այսօր մենք հաղթահարեցինք Բջնի բերդի բարձրունքը։ Այնտեղից շատ գեղեցիկ տեսարան էր բացվում, ասես այս աշխարհից դուրս լինեինք։Մենք շատ դեղաբույսեր և անուշ հոտով ծաղիկներ տեսանք։ Նաև իմացանք, որ այդ ծաղիկներից մեկով կարելի է ատամի խոզանակ պատրաստել։ Նաև գնացինք մի եկեղեցի, որը կառուցվել էր 1031 թվականին։ Եկեղեցում մոմ վառեցինք, աղոթեցինք և երգեցինք։Ճիշտ է ես շատ հոգնեցի սակայն հիանալի ժամանակ նցկացրեցի և երբեք չեմ մոռանա այդ ճամփորդությունը։