
Ես գիտեի որ Յուրի Գագարնը առաջին տիեզերագնացն է։ Չգիտեի, որ լուսինը 400 անգամ ավելի մոտ է մոլորակին քան արևը։ Զարմանալի էր, որ Նիլ Արմսթրոնգը առաջին մարդն է, որ ոտք է դրել լուսնի վրա։


Ես գիտեի որ Յուրի Գագարնը առաջին տիեզերագնացն է։ Չգիտեի, որ լուսինը 400 անգամ ավելի մոտ է մոլորակին քան արևը։ Զարմանալի էր, որ Նիլ Արմսթրոնգը առաջին մարդն է, որ ոտք է դրել լուսնի վրա։

Ողջույն, դու հիմա իմ բլոգում ես, մենք այսօր գնացել էինք Աստվածընկալալ վանք։ Մենք այնտեղ տեսանք արագ հոսող գետ: Խաղացինք վիճակ, հյուսեցինք պսակներ։ Ինձ շատ դուր եկավ մեր ճամփորդոթյունը։
Այսօր մենք հանդիպել ենք Ընկեր Նաիրայի հետ։ Նա մեզ սովորեցրել է իսպաներեն։ Մենք սովորեցինք իսպաներեն դերանունները, այնուհետև թե ինչպես կլինի գդալլը, բաժակը, թեյնիկը, պատառաքաղը և այլն։ Հետո սովորեցինք երգել իսպանական երգեր և պարել։ Հանդիպումը շատ ուրախ և զվարճալի անցավ, իսկ վերջում լուսանկարվեցինք Ընկեր Նաիրայի հետ։
Ընկեր Շողերի հետ հանդիպման ժամանակ մենք սովորեցինք անգլերեն։ Նա մեզ տվեց տարբեր հարցեր անգլերեն լեզվով, որոնց մենք պատասխանեցինք։ Ասացինք թե ինչ է մեր անունը, որտեղ ենք ապրում և քանի տարեկան ենք։ Պատմեցինք մեր սիրելի մրգերի, երկրների, կենդանիների և այլնի մասին։ Հետո խաղացինք շատ հետաքրքիր խաղեր։ Ինձ շատ դուր եկավ այդ հանդիպումը, քանի որ ես շատ եմ սիրում անգլերեն առարկան։
Մենք գնացել էինք Մայր դպրոցի լաբորատորիա Ընկեր Էմմայի հետ հանդիպման։ Այնտեղ շատ հետաքրքիր էր։ Այնտեղ կային տարբեր նյութեր։ Մենք կատարեցինք տարբեր փորձեր։ Առաջինը պատրաստեցինք Փղի ատամի մածուկ, հետո Փարավոնի օձերը, Հրավառություն, Կայծակ, Հրաբուխ։ Ինձ ամենաշատը դուր եկան Փարավոնի Օձերը և Փղի ատամի մածուկը։ Ինձ նաև շատ դուր եկավ Ընկեր Էմմայի հետ հանդիպումը և ես սովորեցի նոր և հետաքրքիր բաներ։
Было не было, было королевство где жили глупые люди и их король, который был очень умным. Король заставил их работать за небольшие деньги. И в один день люди устали и пошли в замок за своими деньгами. Но король сказал что деньги хранятся и будут оплачены когда они постареют и не смогут работать. Люди поверили ему и пошли домой. Через много лет пожилые люди опять вернулись за своими деньгами. Но король сказал что они должны сами найти свои деньги которые хранятся под деревом в тёмном лесу. Но люди не знали что он врет, потому что в лесу были многие голодные волки которые съели их.
Այսօր՝ ժամը 12։00-ին, մենք իմ դասարանի հետ միասին գնացինք Պլանետարիում։ Այն շատ գեղեցիկ էր և մի փոքր զարմանալի։ Ես առաջին անգամ էի այնտեղ և կցանկանայի նորից գնալ։ Մենք դիտեցինք շատ հետաքրքիր ֆիլմ տիեզերքի մասին, որն այնքան պատկերավոր էր, որ կարծես իրական լիներ։ Տեսանք, թե ինչպես են գիտնականները ստեղծել տիեզերանավ և իմացանք, որ աստղերը կարող են պայթել: Իմացանք, որ տիեզերքն էլ է առաջացել պայթյունի շնորհիվ, երբ որոշ մոլորակներ հպվել են իրար։ Ես սովորեցի, որ մեր Երիրը գտնվում է արեգակնային համակարգի 3-րդ շարքում։ Նաև իմացա, որ տիեզերքում կա 9 մոլորակ, իսկ ամենամեծը Յուպիտերն է։ Ես նաև տեսա, որ արևը լավայի նման է, իսկ արևին ամենամոտ մոլորակը Մերկուրին է։

<<ՊԱՅԹՈՂ ԱՍՏՂ>>
Լինում է, չի լինում մի երկիրր է լինում, անունը՝ Անխելքաստան։ Այս երկրում ապրում են անխելք մարդիկ և նրանց թագավորը, ով շատ խելացի էր և աշխատեցնում էր իր անխելք ժողովրդին։ Շուտով ժողովուրդը այնքան է հոգնում չնչին գումարի դիմաց աշխատելուց, որ գնում է դեպի պալատ՛ թագավորին բողոքելու։ Թագավորը ասում է, որ բոլոր երկրներում այդպես է և նա պատրաստվում է տնտեսած գումարները վերադարձնել, երբ նրանք մեծանան և այլևս չկարողանան աշխատել։ Ժողովուրդը հավատում է թագավորին և վերադառնում է աշխատանքի։ Տարիներ անց ծեր և թույլ մարդիկ վերադառնում են պալատ իրենց գումարների հետևից։ Թագավորն ասում է, որ նրանց գումարները գտնվում են մութ անտառի վերջում, ծառերի տակ։ Նրանք պետք է անցնեն անտառը, որպեսզի գտնեն գումարները։ Սակայն թագավորը անտառ է բերել գազազած և սոված գայլերի և երբ գյուղացիները գնում են անտառ, գայլերը հարձակվում են նրանց վրա և հոշոտում։ Այդպիսով, ոչ ոք երբեք անտառից չի վերադառնում, իսկ թագավորը ապրում է առանց մեզքի զգացումի։
Բարև Ձեզ Անխելք մարդու հարազատներ, ես Էլիզան եմ և Ձեզ համար մի բոթ ունեմ։ Ձեր բարեկամը վտանգի մեջ է, քանի որ նրան շուտով գայլը կուտի։ Դուք պետք է փրկեք նրան։ Կառաջարկեմ, որ գայլի համար շատ ուտելիք տանեք, որպեսզի նա կշտանա և շևղվի Ձեր բարեկամից։ Շտապեք փրկել Ձեր բարեկամին։
Ձախորդ Փանոսը վազեց անտառ, այնտեղ նա հանդիպեց Քաջ Նազարին։ Քանի որ, նրանք ընկերներ էին Նազարը նրան տարավ իր տուն և բուժեց։ Մի որոշ ժամանակ հետո Փանոսը վերադարձավ գյուղ։ Բոլորը զարմանք ապրեցին, որ նա ողջ է, բայց նաև ուրախացան, որ այդ անբախտ և Ձախորդ մարդը ողջ է մնացել։ Պատմեցին, որ Փանոսի կինը ամուսնացել է, սակայն նա չհավատաց և գնաց իր տուն։ Այնտեղ նա հանդպեց մի մարդու, ով տան կտուրն էր վերանորոգում։ Պարզվեց, որ այդ մարդը Փանոսի կնոջ նոր ամուսինն է։ Փանոսը շատ տխրեց և լքեց գյուղը։ Նա տեղափոխվեց մի նոր քաղաք, գտավ աշխատանք և տուն։ Երկար տարիներ միայնակ ապրեց և աշխատեց շատ գումար։ Կարծես թե նրա ձախորդությունը անցել էր և արդեն հաջողությունն էր նրա նոր ընկերը։ Շուտով նա վերադարձավ գյուղ իր նոր կնոջ և երեխաների հետ և նրանք ապրեցին երկար ու երջանիկ։