Ձախորդ Փանոսը վազեց անտառ, այնտեղ նա հանդիպեց Քաջ Նազարին։ Քանի որ, նրանք ընկերներ էին Նազարը նրան տարավ իր տուն և բուժեց։ Մի որոշ ժամանակ հետո Փանոսը վերադարձավ գյուղ։ Բոլորը զարմանք ապրեցին, որ նա ողջ է, բայց նաև ուրախացան, որ այդ անբախտ և Ձախորդ մարդը ողջ է մնացել։ Պատմեցին, որ Փանոսի կինը ամուսնացել է, սակայն նա չհավատաց և գնաց իր տուն։ Այնտեղ նա հանդպեց մի մարդու, ով տան կտուրն էր վերանորոգում։ Պարզվեց, որ այդ մարդը Փանոսի կնոջ նոր ամուսինն է։ Փանոսը շատ տխրեց և լքեց գյուղը։ Նա տեղափոխվեց մի նոր քաղաք, գտավ աշխատանք և տուն։ Երկար տարիներ միայնակ ապրեց և աշխատեց շատ գումար։ Կարծես թե նրա ձախորդությունը անցել էր և արդեն հաջողությունն էր նրա նոր ընկերը։ Շուտով նա վերադարձավ գյուղ իր նոր կնոջ և երեխաների հետ և նրանք ապրեցին երկար ու երջանիկ։